ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 մար 2022 16:38

Իսկական ռուսը երբեք չի ամաչում ռուս լինելուց,մեր համաքաղաքացիները պետք է զգուշություն դրսևորեն իրենց նկատմամբ աճող ատելության պատճառով

Ռուսաստանցիները պետք է զգոն լինեն և զգուշություն դրսևորեն որոշ արևմտյան երկրներում ռուսների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ աճող ատելության պատճառով։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արևմտյան մի շարք երկրներում ավելի ու ավելի է զգացվում ռուսների և ՌԴ քաղաքացիների հանդեպ ատելությունը։ Դա շատ վտանգավոր է, և մեր համաքաղաքացիները պետք է զգոն լինեն և համապատասխան զգուշություն դրսևորեն։ Իհարկե, մենք հույս ունենք, որ բոլոր երկրների իշխանությունները, այնուամենայնիվ, իրենց հայտարարություններից հետո «հող չեն պարարտացնելու» այդ ատելությունն ու ռուսատյացությունը ավելացնելու համար»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` այլ երկրների ղեկավարների հետ բանակցություններում առայժմ այլ հարցեր են բարձրացվում, բայց ռուսատյացության արշավի աճը կարող է հանգեցնել նրան, որ Մոսկվան միջոցներ ձեռնարկի։
«Դժոխային ֆլեշմոբ». Զախարովան՝ եվրոպական երկրներում ռուսատյացության ալիքի մասին
«Այնտեղ այլ խնդիրներ են դրված, և աշխատանքները կենտրոնանում են այլ հարցերի վրա, բայց, անկասկած, ռուսատյացության արշավի այդ աճը, ի վերջո, մեզ կստիպի բավականին պարզ լեզվով կոչ անել երկրների ղեկավարություններին միջոցներ ձեռնարկել այդ արշավին վերջ տալու համար»,- հայտնել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ իսկական ռուսը երբեք չի ամաչում ռուս լինելուց։
«Եթե ինչ-որ մեկը նման բան է ասում, ուրեմն ինքը ռուս չէ, և նրա նկատմամբ ոչ մի պահանջ չկա: Նա մեզ հետ չէ», - ասել է Պեսկովը՝ արձագանքելով որոշ քաղաքացիների այն հայտարարությանը, թե ամաչում են, որ ռուս են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր