Երևանում «Kia Sportage»-ը գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց          ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել       9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել    

12 մար 2022 15:50

ՌԴ-ն նպատակաուղղված կերպով չկառավարվող հրթիռներ է օգտագործում հեռվից,որպեսզի խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ զոհեր լինեն․ Լոնդոն

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում նպատակաուղղված կերպով չկառավարվող հրթիռներ է օգտագործում գնդակոծման և հարվածների համար, որպեսզի քաղաքների խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ զոհեր լինեն։
Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 12-ի առավոտյան, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Թագավորության պաշտպանության նախարարությունը վկայակոչում է հետախուզական տվյալները, ըստ որոնց՝ ռուսական զորքերը, ստանալով հզոր հակահարված Ուկրաինայի Զինված ուժերից, կենտրոնանում են ուկրաինական քաղաքները հեռվից գնդակոծելու և ռմբակոծելու վրա։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի ավիացիոն և հրթիռային ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի արևմտյան Լուցկ և Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերին անհասանելի տարածքներից չկառավարվող հրթիռներով հարվածները պետք է նպաստեն զավթիչների ցամաքային զորքերի առաջխաղացմանը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից նման չկառավարվող հրթիռների կիրառումը կապում է Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մեծացնելու մտադրության հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր