Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

14 մար 2022 11:02

Ադրբեջանում թողարկվել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են Սևանը, Սյունիքը, Երևանը

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.


«Ադրբեջանական «Լենքորան թեյ» ընկերությունը Կարսի պայմանագրի 100-ամյակի առթիվ թողարկել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են ՀՀ սուվերեն տարածքներ Սևանն ու Սյունիքը (Գյոյչայի ու Զանգեզուրի մահալներ), այլև մայրաքաղաք Երևանը:


Կարելի էր սրա մասին առանձին գրառում չանել, եթե թեյի այս նկարը իր թվիթերի պաշտոնական էջում տարածած չլիներ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն: Ցանկացած նորմալ պետությունում այս գրառումը արդեն իսկ պատճառ կլիներ դիվանագիտական ճգնաժամի:


Սակայն քանի որ Հայաստանի պետականությունը զավթված է կոլաբորացիոնիստ իշխանական խմբավորման կողմից, բողոքի փոխարեն կլինի ժպտադեմ հանդիպում թուրքական կողմի հետ և «խաղաղության դարաշրջան» անհեթեթ օրակարգի ինքնամոռաց գովազդ»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր