Ռուսական աղբյուրների պնդմամբ՝ այս ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են, «լոլոներ» կարդալ պետք չէ, թե իբր գաղտնի տեղեկություն է

Ի՞նչ ՀՍՏԱԿ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի իշխանությունները կամ ՀՀ ԱԺ իշխանամետ պատգամավորական կազմը (քանզի հիմնական լծակները հենց իրենց ձեռքում են), որ մեր հայերին դուրս հանեն վտանգավոր գոտիներից։ Գոյություն ունեն արդյո՞ք Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի շրջանում կորուստներ և վիրավորներ Ուկրաինայում։
Եվ առհասարակ ի՞նչ է անում այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացիների և էթնիկ հայերի տարհանման և անվտանգության ապահովման համար։ Մենակ խնդրում եմ էլի, անիմաստ «լոլոներ» կարդալ պետք չէ, թե իբր գաղտնի տեղեկություն է և այլն... Խնդրում եմ հստակ և կոնկրետ պատասխանել»: