Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

14 մար 2022 14:15

Սուտ է` Մոսկվան Չինաստանից ռազմական օգնություն չի խնդրել.ՌԴ-ն բավականաչափ տեխնիկա ունի Ուկրաինայում գործողության հաջող անցկացման համար,

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հերքել է լուրերը, որ Մոսկվան իբրև թե Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայում հատուկ գործողության իրականացման համար, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նման հայտարարություններն ապատեղեկատվություն են»,–ասել է Լիցզյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա շեշտել է, որ վերջին շրջանում ԱՄՆ–ն նպատակաուղղված ապատեղեկատվություն է տարածում Չինաստանի մասին ուկրաինական հարցի շուրջ։
Լիցզյանը հավելել է, որ Պեկինը կառուցողական դեր է խաղում, նպաստում է բանակցություններին և խնդրի` խաղաղ լուծման փնտրտուքներին: ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է բոլոր կողմերի զսպվածության պահպանման անհրաժեշտությունը լարվածությունը նվազեցնելու համար։

Ի դեպ, Financial Times թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանն իբր ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից։ Բացի այդ, ինչպես նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Վաշինգտոնը փորձել է Պեկինին հասկացնել, որ Չինաստանը կբախվի «հետևանքների», եթե փորձի օգնել Մոսկվային փոխհատուցել արևմտյան պատժամիջոցներից կրած կորուստները:

Իր հերթին, զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ռուսական զինված ուժերը բավականաչափ տեխնիկա ունեն Ուկրաինայում գործողության հաջող անցկացման համար: ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները նա անվանել է «արտանետում Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի» շրջանակներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր