«Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է          Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ       Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը    

14 մար 2022 16:35

ԱՄՆ-ն Ուկրաինային ռուսաստանցի զինվորականների դեմքերի ճանաչման համակարգ է փոխանցել

Ամերիկյան Clearview AI ընկերությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը ռուսաստանցի զինվորականներին նույնականացնելու համար դեմքերի ճանաչման համակարգ է փոխանցել, այն արդեն օգտագործվում է, հաղորդում է Reutes-ը՝ ընկերության տնօրեն Հոան Թոն-Թհաթին հղումով։

Նշվում է, որ համակարգը հասանելիություն ունի 10 միլիարդ լուսանկարներից բաղկացած տվյալների բազային, որոնցից 2 միլիարդը՝ VKontakte ցանցից։ Գործակալության տվյալներով, ամերիկյան Clearview ստարտափի գործադիր տնօրեն Հոան Թոն-Թհաթը նամակ է ուղարկել Կիև՝ առաջարկելով օգնել ռուսաստանցի զինվորականներին բացահայտելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու և զոհվածների ինքնությունը պարզելու հարցում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր