Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

14 մար 2022 18:04

Ուկրաինային աջակցող ցուցարարները ներխուժել են ռուսաստանցի օլիգարխի 50 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատուն, կախել ուկրաինական դրոշներ

Ուկրաինային աջակցող ցուցարարները ներխուժել են ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի՝ Լոնդոնի էլիտար Բելգրավիա թաղամասում գտնվող  50 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ շքեղ առանձնատուն:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանք կեսգիշերից հետո ներխուժել են տուն և կախել ուկրաինական դրոշներ ու պաստառներ՝ «Այս գույքն ազատագրվել է» գրությամբ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներով:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մի քանի հոգի ներխուժել է ներս և պաստառներ կախել վերևի պատուհաններից:

Դերիպասկան խորը կապեր ունի բրիտանական իսթեբլիշմենթի հետ, սակայն անցյալ հինգշաբթի հայտարարված պատժամիջոցների արդյունքում նրա ակտիվները սառեցվել են, արգելք է սահմանվել անհատների և ձեռնարկությունների հետ Մեծ Բրիտանիայում ցանկացած գործարքի համար։ Մեծահարուստը պնդում է, որ «չկան փաստեր», որոնք արդարացնում են այս միջոցները և խոստացել է դրանք վիճարկել դատարանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր