Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին          Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել       Ակնհայտ տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչներին    

17 մար 2022 15:59

Ասադը խոստացել է ՌԴ-ին 40 000 մարտիկ տրամադրել. Ռուսաստանը Սիրիայում ակտիվորեն վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը մարտի 17-ին հայտնել է, որ Ռուսաստանը Սիրիայում ակտիվորեն վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարությանը հրամայվել է օրական մինչև 300 զինյալ ուղարկել Ուկրաինա։ Ըստ այդմ՝ վարձկանների առաջին խումբը Ռուսաստան է մեկնել մարտի 15-ին, գրում է korrespondent.net-ը:

Ներկայում Ուկրաինայի հետախուզությունը գիտի ուղարկված 150 սիրիացու մասին։ Հետախուզության տվյալներով՝ շուտով Սիրիայից զենք, ռազմական տեխնիկա և այլ ռեսուրսներ կտեղափոխվեն Բելառուս և Ռուսաստան՝ ռուսական ուժերին աջակցելու համար։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40 000 մարտիկ, որոնք պետք է կռվեն Ուկրաինայի դեմ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր