Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

21 մար 2022 13:39

Թուրքը չի սիրում ցեխի մեջ թաղվել կռվելուց.Վտանգը շատ մեծ է, որ ապրիլ-մայիսին Հայաստանի վրա կլինի հարձակում

Ադրբեջանի իշխանությունները, Հայաստանի իշխանությունների հետ թև-թևի տված, ոչնչացնում են Արցախի անկախության ճանաչման բոլոր հիմքերը: Այս մասին Արցախի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

Նա նաև հայտնեց, որ «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» հիմնադիր Արամ Սարգսյանի հետ առաջիկայում ախաձեռնությամբ են հանդես գալու, որով պահանջելու են վերսկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը:
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Արցախի ղեկավարության հետ հանդիպումից հետո տպավորություն ունի, որ ոչինչ էլ չի արվում Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, Մինսկի խմբի համանախագահները ևս հրաժարվում են այս հարցող հանդիպում անցկացնել.

«Երբ Ալիևը գոռգոռաց Մինսկի խմբի համանախագահների վրա, նրանք սկսեցին ոչինչ չանել։ Պետք չէ իլյուզիաներ ունենալ, այս անգամ գազամուղն են պայթեցնում, հաջորդ անգամ կկտրեն կապը Արցախի հետ և դրանով ամեն ինչ կվերջանա, մի քանի ժամ ժամանակ կտան և ժողովրդին կասեն՝ դե դուրս եկեք, և մենք էլ դուրս ենք գալու, առանց կասկածի»,-ասաց Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը նաև հայտարարեց, որ խաղաղության մասին հայտարարություններից հետո Ադրբեջանը ավելացրել է բյուջեն պաշտպանության ոլորտում, իսկ Հայաստանը՝ կրճատել.

«Ինձ իշխանությունից ասում են՝ իշմար ես տալիս Ադրբեջանին, ասում ես, թե մենք թույլ ենք, իսկ իրենք չեն կարողանո՞ւմ բացել, կարդալ՝ Հայաստանի բյուջեն որքան է։ Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից հետո իրենք նայում են՝ երբ հարձակվեն Հայաստանի վրա, ուրիշ թեմա չկա։ Ադրբեջանը ավելացրել է բյուջեն և գնել այնպիսի զենքեր, որոնք մեզ հասանելի չեն, մենք չենք կարող խփել դրանց, նորագույն բայրաքթարները բարձանում են մինչև 13 կմ։ Հազար անգամ ասել ենք՝ հերիք է խրամատները ստից փորեք, կառուցեք կապսուլներ, որին ոչ մի բայրաքթար չի խփում»,-ասաց Բագրատյանը:

Նա նաև ահազանգեց, որ ապրիլ-մայիսին Հայաստանի վրա կլինի հարձակում.

«Փորձը ցույց է տալիս, որ թուրքը չի սիրում ցեխի մեջ թաղվել կռվելուց, օրերը կտաքանան և վտանգը շատ մեծ է, որ ապրիլ-մայիսին Հայաստանի վրա կլինի հարձակում»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր