Հունիսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրի հիման վրա    

21 մար 2022 17:36

Կիևի հետ բանակցությունների ժամանակ կրակը չի դադարի

Պաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման վերսկսումը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի մերժումը բացատրելով ուկրաինական զորքի գործողություններով, որոնք օգտագործում են այդ դադարները՝ վերախմբավորվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկացած դադար օգտագործվում է ազգայնական ստորաբաժանումների կողմից վերախմբավորումների համար, որոնք օգտագործվում են ռուս զինվորականների վրա հարձակումները շարունակելու համար»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ «դա տեղի է ունեցել մեկից ավելի անգամ, և հետևաբար սա, իհարկե, բարդացնում է գործընթացը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր