Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

22 մար 2022 14:18

Հայ մասնագետները առաջարկում են լյարդի ցիռոզի բուժման նոր մոտեցում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում իրականացվել է լյարդի տոքսիկ ցիռոզի ուսումնասիրում: Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշման շղթայական կապը և դրա բուժման նոր մոտեցումը՝ համակցված բուսական դեղապատրաստուկներով:


Այս գիտական արդյունքը ստացվել է ՕԴՔԳՏԿ-ի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Արշակյանի ատենախոսական աշխատանքի շրջանակներում՝ լաբորատորիայի աշխատակիցների աջակցությամբ, ըստ համապատասխան ցուցումների:


«Լյարդ-թոք-երիկամ ֆունկցիոնալ կապով ուսումնասիրվել է լյարդի տոքսիկ ցիռոզի զարգացման դինամիկան, որի վերլուծության արդյունքում մշակվել է հեպատոպրոտեկտորների՝ Ֆլամին/Սիլիմարին բուսական խառնուրդի բուժական ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լյարդի տոքսիկ ցիռոզի ախտահարման պայմաններում, նախքան ցիռոզի պաթոլոգիայի դրսևորումը, ի հայտ են գալիս թոքերի և երիկամների ախտաբանական գործընթացներ` ընդհուպ մինչև ըստ սեռային պատկանելիության տարբերության: Ուսումնասիրելով բուսական խառնուրդի երկու տարբեր համակցումներ՝ Ֆլամինի և Սիլիմարինի, որոնք նույնպես ստացվել են Կենտրոնում, պարզել ենք արդյունավետ հարաբերակցությունը և դրանց բուժական ելքերի դինամիկան զարգացող ցիռոզի ժամանակ: Ստացված արդյունքների կիրառման դեպքում նշված օրգանների ախտահարումը կբացահայտի ցիռոզի ծագումնաբանությունը՝ կիրառելով այն գործնական բժշկության մեջ», - ասաց Լիլիթ Արշակյանը:


Նա նշեց, որ առաջիկա նպատակներից է իրականացնել լյարդի տոքսիկ ցիռոզի նախանշանների կանխատեսման, զարգացման և նոր խառնուրդով բուժման ընթացքի հետազոտություն՝ լյարդի, թոքերի, երիկամների պատճառահետևանքային կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրման մոտեցմամբ:


«Նպատակն է ուսումնասիրել նոր խառնուրդի հեպատոպրոտեկտոր հատկությունը, որոնք անջատվել են Հայաստանում աճող Helycrisum Rubicundum և Silybum marianum բույսերից և հետագայում ներդնել այն ցիռոզի բուժման պրակտիկայում, որը կարող է կիրառվել բուժ-հաստատություններում: Առաջիկայում պլանավորում ենք նոր բուսական հումքի տարբեր համակցումների ակտիվության գնահատում` առաջարկված մոդելով լյարդի ախտահարումները վերականգնելու նպատակով», - ասաց Լիլիթ Արշակյանը:


Աշխատանքները ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Ներկայում հետազոտությունների տվյալներն ամբողջականացվում են:


Հետազոտությունների որոշ մասն իրականացվել է Ասպիրանտների աջակցության ծրագրի շրջանակներում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր