Արցախին գազի մատակարարում 5 կետի ընդունման դիմաց. Սա է Ադրբեջանի իրական առաջարկը Հայաստանին

Իրենց հինգ կետանոց «առաջարկներով», նրանք փաստացի սպառնում մեզ հետևյալ դիլեմայով՝ չեք համաձայնվում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, մենք Արցախի հայ բնակչության համար կստեղծենք ապրելու անտանելի պայմաններ և այդ տեղի բնակչությունը ստիպված «ինքնակամ» կլքի իր բնակավայրը: Հասկանալի է, որ հայկական կողմը չի կարող ընդունել այդ կետերը, փաստացի համաձայնվելով, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի թիմը վախենում է հրապարակավ հստակ մերժել ադրբեջանցիների այդ առաջարկը, որի պատճառով էլ առաջանում են լղոզված մեկնաբանությունները իրենց կողմից: Իսկ երբ իշխանության տեսակետը լղոզված է լինում, ապա իշխանության այս կամ այն անդամ իր ճաշակով ու պատկերացումով է դա անում: Իսկ «դուրսը» տեսնելով այս ամենը սկսում է իր հետևությունն անել: Եվ զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված իր նամակում կոչ է անում աջակցել իր հինգ կետանոց առաջարկին, ուղղված Հայաստանին: Ի՞նչ պիտի պատասխանի Բայդենը, երբ նույնիսկ Հայաստանի ԱԳ նախարարն է հայտարարում, որ իրենց համար այդ կետերում «...ոչ մի անընդունելի կետ չկա...»:
Այս ամենից հետո, էլ ով կսկսի լուրջ վերաբերվել Հայաստանին, որ մի հատ էլ «հայանպաստ» դիրքով հանդես գա Արցախի ապագայի վերաբերյալ:
Սա է իրականությունը:
armday.am