Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

23 մար 2022 15:30

Հայաստանին խորհուրդ ենք տալիս իրացնել ստանձնած պարտավորությունները, զերծ մալ անհիմն պնդումներ անելուց

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանին կատարել եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության՝ կապված Արցախում գազամատակարարման հետ։

Ինչպես գրում է minval.az-ը, Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, և որ օրեր առաջ այդ փորձն արվել է՝ կապված «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության հետ (խոսքն օրերս Շուշիում ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման մասին է)։

«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանում տեղակայված զինված ուժերի մնացորդների դուրսբերումը և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, և չանել անհիմն հայտարարություններ: Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցման մշտական դրսևորումը, անհիմն պնդումներ անելը, բացահայտում են այս երկրի իրական մտադրությունները։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին, անհիմն և անօրինական պահանջներ ներկայացնելու փոխարեն, զբաղվի եռակողմ հայտարարությունից բխող իրենց պարտավորությունների կատարմամբ՝ ապահովելով զինված ուժերի մնացորդների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է Աբդուլաևան:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։

«Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։

Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։
Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասվում է հայտարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր