«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

24 մար 2022 12:39

Այնքան էլ դյուրին չէ ուկրաինացիների և ռուսների համար ԱՄՆ ներգաղթելը.Չես կարող գտնել ոչ հյուրանոց, ոչ էլ բնակարան, ամեն ինչ զբաղված է

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետևանքով ուկրաինացիները և ռուսները ժամանում են ԱՄՆ-ի հարավային հատված, սակայն Մեքսիկայի սահմանին հասնելը երաշխիք չէ դեպի Միացյալ Նահանգներ մուտքի համար:


«Այսպես արդար չէ, մեզ ոչ ոք չի կարող օգնել: Մարդիկ նայում են և ասում՝ մենք հասկանում ենք ձեր իրավիճակը, բայց միևնույն է չենք կարող օգնել»,- Ամերիկայի ձայնի հետ զրույցում ասում է ուկրաինուհի ներգաղթյալ Քրիստինան:


Ամերիկացի փեսացուի օգնությամբ նա կարողացել է Ուկրաինայից մեկնել Լեհաստան, բայց այնտեղ ռուսական ներխուժման հետևանքով տեղահանված այնքան մարդիկ կային, որ նույնիսկ մնալու տեղ չկար:


«Չես կարող գտնել ոչ հյուրանոց, ոչ էլ բնակարան, ամեն ինչ զբաղված է» , ասում է Քրիստինան:


Այնուհետև նա ԱՄՆ-ի սահմանը հատելու հույսով մեկնել է Մեքսիկա, բայց Տիխուանա ժամանելուց նրան թույլ չեն տվել մտնել Սան Դիեգոյի սահմանային անցակետ:


Դա մասամբ պայմանավորված է Թրամփի կառավարման շրջանից մնացած "Level 42” ( "42-րդ մակարդակ”) անունով հայտնի որոշումով, որը թույլ է տալիս սպաներին սահմանից հետ դարձնել միգրանտներին ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու նպատակով:


Քանի դեռ դատական պայքարը սահմանափակման շուրջ շարունակվում է, Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ կան անհատական բացառություններ 42-րդ մակարդակի վերաբերյալ, որոնք կարող են կիրառվել ուկրաինացիների նկատմամբ:


Այսպիսով, փոքր երեխաներ ունեցող ուկրաինական որոշ ընտանիքներ դեռ կարողացել են անցնել Մեքսիկայից Միացյալ Նահանգներ: Սակայն, քանի որ Քրիստինան ճանապարհորդում էր միայնակ, առանց վիզայի և 42-րդ վերնագրի կոչման, նրա մուտքը մերժվել է:


Բայդենի վարչակազմի վրա օրեցօր ճնշումներն ավելանում են, որպեսզի կասեցվեն ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սահմանափակումները։


Բլեյն Բուքին իրավաբան է, որն աշխատում է օգնել Քրիստինայի նման ուկրաինացիներին ԱՄՆ-ում ապաստան գտնելու համար:


«Հուսով եմ բոլոր ընտանիքները կկարողանան մուտք գործել և որ շուտով կտեսնենք 42-րդ մակարդակի ավարտը», ասում է Բուկին:


Սահմանին ոչ միայն ուկրաինացիներ կան, այլ նաև ռուսներ, ովքեր ասում են, որ փախչում են իրենց երկրի վրա միջազգային պատժամիջոցների ազդեցությունից:


Կատյա Յազինան ասում է, որ կառավարության կողմից հնարավոր հետևանքների հարցում ունի մեծ մտավախություն, քանի որ մասնակցել է Ռուսաստանում հակապատերազմական ցույցերին: Այժմ նա և իր ընտանիքը երեխաների հետ ճամբարում են Տիխուանա քաղաքում, որովհետև այլ տեղ չունեն գնալու:


Սանկտ Պետերբուրգից եկած Կատիան ճանապարհին բախվում է այն նույն դժվարություններին, որոնց միջով անցնում են սահմանին գտնվող մյուս ռուսները և ուկրաինացիները:


Նա հույս ունի, որ ներգաղթային հարցերով զբաղվող իշխանությունները կբացեն դռները իրենց երկու երկրների քաղաքացիների առաջ: Կատիան ասում է, որ Պուտինի պատերազմը իրենց պատերազմը չէ:


Հոդվածը պատրաստվել է Վիսենթ Քալդերոնի նյութի հիման վրա


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր