Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

24 մար 2022 15:59

Ամերիկյան «The Washington Times» թերթը առաջարկում է պատժամիջոցներ կիրառել ոչ միայն Մոսկվայի, այլև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղստնաի հանդեպ

«The Washington Times» թերթի վերլուծաբան Տարաս Կուզիոյի կարծիքով, Ռուսաստանը պատժամիջոցներից խուսափելու համար փորձելու է պաշտպանվել ԵԱՏՄ երկրների միջոցով, որոնք պատժամիջոցների տակ չեն հայտնվել:


Ըստ, ծագումով ուկրաինացի վերլուծաբանի, հատկապես Ռուսաստանից մեծ է Հայաստանի կախվածությունը, ով 2020-ին պարտվեց պատերազմում և հայտնվել է ծանր վիճակում: Սակայն վերլուծաբանին դուր չի գալիս, որ օգտագործելով իր սփյուռքի կարողությունները, Հայաստանը ոչ միայն պատժամիջոցների տակ չի հայտնվել, այլև նույնիսկ կարողանում է արևմտյան երկրներից լրացուցիչ օգնություն ակնկալել: Առավել զարմանալի է, ըստ վերլուծաբանի, որ Հայաստանին հաջողվել է օգնություն ստանալ Վաշինգտոնից Արցախի համար, որն, որպես անկախ միավոր ճանաչված չէ ՄԱԿ-ի կողմից: Վերլուծաբանը հիշեցնում է, որ ներկայիս Արցախի հայ բնակչության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները և այդ Արցախի հայ բնակչության ներկայացուցիչները վերջերս հանդես եկան ի պաշտպանություն Դոնբասի հանրապետությունների: «Ինչու՞ պիտի ԱՄՆ-ն աջակցի մի միավորմանը, որն այսօր բացահայտորեն աջակցում է ռուսների գործողությանը Ուկրաինայում», հարցադրում է անում վերլուծաբանը  և առաջարկում Վաշինգտոնին իրական ընտրության առաջ կանգնեցնել ներկայիս Հայաստանի իշխանություններին, կամ Հայաստանը պիտի ցույց տա, որ «Ազատ աշխարի» կողմնակիցն է, կամ էլ աջակցում է Մոսկվային, որից հետո  պիտի ճշգրտվի ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշումը Հայաստանի և Արցախի նկատմամբ:


Պետք է նշել, որ նման տեսակետով են հանդես գալիս նաև բոլոր այն շրջանակները, որոնք այս կամ այն չափով համագործակցում են Ադրբեջանի, Թուրքիայի կամ Ուկրաինայի հետ: Այսօր, երբ ուկրաինական հարցը հայտնվել է հուզական հարթության մեջ, բնականաբար, Հայաստանին և Արցախին թիրախ դարձնելու թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը հեշտացել է: Ահա, թե ինչու մեզ համար անչափ կարևոր է դառնում այս օրերին «մանրադրամի» դեր չկատարել որևէ կողմի համար, այլ փորձել ակտիվ չեզոքության դիրքերից պաշտպանել մեր ազգային շահերը: Մանավանդ, որ նման հնարավորության լյուֆտ մենք ունենք:


Սա է իրականությունը:
zham.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր