Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է          Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են       Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում    

25 մար 2022 10:35

Հենց այսօրվանից բոլոր դպրոցներում պետք է աղոթել ի փառս Ռուսաստանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին, որը նաև Ուկրաինայի հետ բանակցություններում ռուս բանագնացների թիմի ղեկավարն է,  առաջարկել է երկրի բոլոր դպրոցներում առավոտյան աղոթել ի փառս Ռուսաստանի: Այս մասին Մեդինսկին ասել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում։

Մեդինսկին հիմնավորել է, որ նման պարտադիր աղոթք կա նաև Միացյալ Նահանգներում:

Նա պնդել է, թե Միացյալ Նահանգներում բոլոր պետական և մասնավոր դպրոցներում 150 տարի շարունակ ուսումնական օրը սկսվում է Ամերիկայի, դրա սիմվոլների և դրոշի համար կարճ աղոթքով:

«Պետք է փոխանակել երկրի, դրա պետական սիմվոլների և դրոշի համար աղոթելու ավանդույթը»,- հայտարարել է Մեդինսկին, ով ժամանակին զբաղեցրել է նաև Ռուսաստանի մշակույթի նախարարի պաշտոնը։ 

Նա ասել է, որ հենց այսօրվանից է պետք դպրոցներում սկսել աղոթել և դա օրենքով ամրագրելու համար քայլեր ձեռնարկել։

Նշենք, որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը 1962 թվականին արգելել է պարտադիր աղոթքը դպրոցներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր