Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը          Հոկտեմբերի 12-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր    

25 մար 2022 16:58

Որքա՞ն է հավանականությունը լայնամասշտաբ պատերազմի.Հայկական ստորաբաժանումները շատ ավելի արագ են հասել բարձունքին, քան ադրբեջանցիները

Արցախում Քարագլխի նկատմամբ վերահսկողություն ունեն հայկական համապատասխան ուժային ստորաբաժանումներն ու ռուս խաղաղապահները: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պտատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանցիները Փարուխում ներխուժում ապահովելուց հետո տարբեր խմբերով շարժվել է Քարագլխի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամբողջական վերահսկողություն հաստատել բարձունքում: Այդ բարձունքը թե մեր, թե ադրբեջանցիների համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Ադրբեջանական տորաբաժանումները չեն կարողացել ամբողջական վերահսկողություն ապահովել, դա կանխվել է եւ ռուս խաղաղապահների կողմից, եւ այն պատճառով, որ հայկական ստորաբաժանումները շատ ավելի արագ են հասել բարձունքին, քան ադրբեջանական ստորաբաժանումները:

Այս պահին Ադրբեջանը փորձում է ամրանալ Փարուխի հարակից հատվածներում եւ Քարագլխի ճանապարհի այն տեղանքում, որտեղ հասել է: Իմ տեղեկություններով, Ադրբեջանը փորձում է այդ հատվածներում, որտեղ ապահովել է ներխուժումը, ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ինչը դժվարացնում է բանակցությունների գործընթացը», - ասաց Աբրահամյանը։

Հարցին, թե որքան է իրատեսական լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, նա պատասխանեց, որ որեւէ փուլում դրա հավանակությունը կարող է լինել. «Այս պահինշատ ավելի կարճաժամկետ կտրվածքով այդպիսի ռիսկեր գնահատելը բավականին բարդ է: Համենայնդեպս, վտանգավորություն այն է, որ իրադարձությունները բավականին արագ են զարգանում, դժվար է արագ կանխատեսումներ անելը: Բայց այն, որ Ադրբեջանի համար խաղաղության օրակարգը իր հավակնությունների ամբողջական բավարարումն է, դա միանշանակ է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր