Իրանն անհաղթելի է, և ամեն անգամ, երբ ենթարկվում է ճնշման, հայտնվում է ավելի հզոր և միասնական, քան նախկինում          Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանը՝ Բաքվի բանտից       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 14-ի համար    

26 մար 2022 19:30

Հեռախոսազանգերն իրականացվում են Ուկրաինայի տարածքից, թե իբր ՌԴ-ում պահեստազորայիններին կանչում են զինկոմիսարիատ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնում և չի ծրագրում իրականացնել պահեստազորում գտնվող քաղաքացիների կանչ զինկոմիսարիատներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին ՌԴ շատ քաղաքացիներ ֆեյք հեռախոսազանգեր են ստանում, որտեղ ձայնագրության միջոցով նրանց կանչում են զինկոմիսարիատ:
 
«Բոլոր այս կեղծ հեռախոսազանգերն իրականացվում են Ուկրաինայի տարածքից, դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանն ու համարվում են ուկրաինական հատուկ ծառայությունների սադրանքը»,- ասել է Կոնաշենկովը՝ պաշտոնապես հայտարարելով, որ նման բան ՊՆ-ն չի ծրագրում իրականացնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր