Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

31 մար 2022 16:04

Ի՞նչ է կատարվում Արցախում․ ռուսական զորքերը «լվացե՞լ են ձեռքերը», չե՞ն կարողանում որևէ կերպ կանխել ադրբեջանական կողմի սադրանքները

Արցախում ստեղծված իրավիճակը չափազանց լուրջ է։ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարել է, թե օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել։ Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում և ընդամենը միայն դադարեցրել են հրադադարի ռեժիմի խախտումները և հայկական զորքերի հետ բախումները։ Տարօրինակն այս ամենում, իհարկե, ինչպես և ակնկալելի էր, ռուսական զորքերի պահվածքն է։ Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութեր տարածելով, իբր իրենք պահպանում են հրադադարի ռեժիմը, ոչ միայն Փառուխ և Խրամորթ գյուղերի ուղղությամբ, այլ նաև Արցախի ողջ տարածքում ռուս-խաղաղապահները ավելի են խորացնում կասկածամտությունը։

Վստահաբար կարելի է նշել, որ ռուսական խաղաղապահները չեն կարողանում որևէ կերպ կանխել ադրբեջանական կողմի սադրանքները։ Եվ միակ գործոնը, որը իսկապես կարողացել է պահպանել Քարագլուխ բարձունքի մի հատվածը, Փառուխ և Խրամորթ գյուղերի նկատմամբ հայկական կողմի վերահսկողությունը հայկական զինված ուժերի և տեղի բնակիչների խիզախ դիմադրությունն է։ Այդ փաստը արձանագրում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի իշխանությունները՝ նշելով, որ միայն նրանց շնորհիվ է հնարավոր եղել պահպանել այդ տարածքները հայկական։

Անվտանգության հարցերի բազմաթիվ փորձագետներ՝ այդ թվում Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, նշում է, որ Քարագլխի բարձունքը կորցնելու դեպքում ադրբեջանցիների համար առավել հեշտ կլինի կոտրել Արցախի ողնաշարը, քանի որ Քարագլուխը ռազմական չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այս իմաստով առնվազն տարակուսելի չէ շատ փորձագետների այն վարկածները, որ ի սկզբանե ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ բարձունքը հանձնելու համար։ Հարցն այն է, թե ով է պայմանավորվել Ադրբեջանի հետ՝ Փաշինյա՞նը, թե՞ ռուսական կողմը։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր