Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

01 ապր 2022 18:00

Դաժան օրեր են գալու.Տաջիկստանի նախագահը կոչ է արել բնակչությանը 2 տարվա մթերային պաշար կուտակել

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կոչ է արել բնակչությանը երկու տարվա մթերքներ կուտակել և պատրաստ լինել պաշտպանել պետության անկախությունը, գրում է business-gazeta.ru-ն։

Այս տարին մարդկության համար ամենադժվարն է լինելու բոլոր առումներով, առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման առումով, ասել է Ռահմոնն իր շնորհավորանքում՝ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա մեկնարկի կապակցությամբ։

«Այն պայմաններում, երբ աշխարհում քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական իրավիճակը ծայրահեղ լարված է, ճգնաժամային, բարդ ու վտանգավոր, լրջորեն կասկածի տակ է դրվում առանձին երկրների անկախության ու ազատության, պետականության կառուցվածքի հարցը։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր կյանքի անգին օրհնությունը՝ պետական անկախությունը»,- ասել է Ռահմոնը ։

«Յուրաքանչյուր ընտանիք պետք է մտածի, թե ինչպես ապահովի իր ապրուստը, հնարավորինս շատ արտադրի և երկու տարվա համար անհրաժեշտ մթերքներ կուտակի»,- եզրափակել է Տաջիկստանի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր