Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

05 ապր 2022 13:28

Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասնակիցները Ադրբեջանում սկսել են ավելի հաճախակի ինքնասպանություն գործել, կամ էլ ուղղակի նրանց ոչնչացնում են

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասնակիցները Ադրբեջանում սկսել են ավելի հաճախակի ինքնասպանություն գործել, կամ էլ ուղղակի նրանց ոչնչացնում են։


Ադրբեջանական սոցցանցերում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ռազմական ագրեսիայի հերթական մասնակիցն է մահացած հայտնաբերվել։ Այս անգամ խոսքը գնում է Իսմեթ Բաբակիշիևի մասին, որն անգամ արհեստածին ադրբեջանում պետական պարգեւի էր արժանացել ՝ Շուշիի, Վարանդայի, Ակնայի օկուպացիային մասնակցելու համար։


Նշվում է, թե նա ինքնասպան է եղել սթրեսային վիճակով պայմանավորված։ Բայց սոցցանցերի ադրբեջանական տիրույթում կասկածներ կան, որ նա ոչ թե ինքասպանությամբ է հրաժեշտ տվել կյանքին, այլ՝ ուրիշ ձևով։


Բանն այն է, որ Ադրբեջանի ՊՆ-ն մինչև հիմա չի հրապարակել Քարագլուխը բռնազավթելու փորձի ժամանակ ոչնչացված զինծառայողների անունները, մինչդեռ հայտնի է, որ այդ ընթացքում ադրբեջանական կողմը 10-ից ավել զոհ է տվել։ Ուստի չի բացառվում, որ իրեն բնորոշ ձևով Ադրբեջանն այս անգամ էլ Քարագլխի հատվածում ունեցած կորուստները քողարկելու փորձ է անում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր