Ձեր նախագահը թաքցնում է փաստերը ձեզնից, թե ինչպես են կանանց բռնաբարել իրենց երեխաների աչքի առաջ, դիերը փում փողոցներում. Ջոնսոնը՝ ռուսաստանցիներին

Վարչապետը խոսել է Կիևի մերձակա քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որտեղ ռուսական զորքերի դուրս գալուց հետո Ուկրաինայի իշխանություններն ու արևմտյան լրագրողները տասնյակ զոհված խաղաղ բնակիչների էին հայտնաբերել։
«Ռուսական զորքերի վայրագությունները Բուչայում, Իրպինում և Ուկրաինայի այլ քաղաքներում սարսափեցրել են ողջ աշխարհին,-ասել է վարչապետը։- Խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ. կապել են նրանց ձեռքերը և գնդակահարել։ Կանանց բռնաբարել են իրենց փոքրահասակ երեխաների աչքի առաջ։ Մինչև վերջ չայրված դիերը եղբայրական գերեզմաններում են կամ պարզապես փտում են փողոցներում»։
«Ապացույցներն այնքան ցնցող են, այնքան սարսափելի, զարմանալի չէ, որ ձեր կառավարությունը թաքցնում է այս փաստերը ձեզնից»,- շարունակել է Ջոնսոնը:
«Ձեր նախագահը գիտի, որ եթե տեսնեք, թե ինչ է կատարվում, դուք չեք աջակցի այս պատերազմին: Նա գիտի, որ այս հանցագործությունները խաթարում են այն ռուսաստանցի մայրերի հավատը, որոնք զինվորական ծառայության են ուղեկցում իրենց որդիներին»: