Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

06 ապր 2022 13:54

ԱՄՆ պետքարտուղարը զգուշացնում է Փաշինյանին ու Ալիեւին ՌԴ-ին աջակցելու հարցում

«Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի սարսափելի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում և ընդգծել ԱՄՆ-ի և նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը և նրան աջակցողներին Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված պատերազմի համար»։

Պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ (Փաշինյանի հետ զրույցի տեքստում), եւ կոչ է արել զսպվածության, լարվածության թուլացման և վերադարձի դիվանագիտական ճանապարհով խնդիրների կարգավորմանը (Ալիեւի հետ զրույցի տեքստում): Ավելի վաղ ԱՄՆ-ն անհանգստություն էր հայտնել Արցախում «ադրբեջանական զորքերի տեղաշարժով»։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների շեշտադրումով պետքարտուղարը փաստացի առաջարկում է Երեւանին ու Բաքվին հեռու մնալ Ռուսաստանի «կարգավորումից»։ Հայաստանն արդեն ենթարկվել է Ռուսաստանի ու թուրքերի համատեղ ռազմական հանցագործությանը՝ Արցախում ռազմական արշավով եւ «հետպատերազմյա կարգավորման» տեսքով։ Միեւնույն ժամանակ, պետքարտուղարը զգուշացնում է Երեւանին ու Բաքվին ՌԴ-ին աջակցելու հարցում, Հարավային Կովկասի խնդիրները դիտարկելով ավելի լայն ընդգրկմամբ։

ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը տեւելու է տարիներ եւ չի սահմանափակվելու այդ երկրի սահմաններով։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Պուտինը չի հաղթելու։ Սրանք պարզապես հայտարարություններ չեն, այլ ռազմավարություն նոր աշխարհակարգի կերտման գործընթացում։

Պատրա՞ստ է դրան Երեւանը, եւ կա՞ պատկերացում նման ընդգրկմամբ անվտանգային եւ այլ խնդիրներ ստանձնելու եւ իրացնելու վերաբերյալ։ «Խաղաղ դարաշրջանի» երազանքն անկասկած կապ չունի դրա հետ, եւ ՀՀ իշխանությունը պետք է որ համոզված լիներ դրանում։ Բալիի ու թանկարժեք մեքենայի սկանդալներից բացի ՀՀ Ազգային ժողովն ընդունա՞կ է քննարկման դնել համարժեք խնդիրներ՝ 1921-ի Մոսկվա/Կարսի ռուս-թուրքական ոճրի, 2020-ի ռուս-թուրքական ռազմական հանցագործությունների եւ Արցախի վերամիավորման որոշման վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր