Հայաստանում ողբերգություն է..88-ին Երեւանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկային...Քանոն նվագող հիմար չկար          Ճի՞շտ է արդյոք մահացած մարդու նկարը կախել պատից կամ դնել տանը...Մի տանջեք մահացածների հոգիները       Տեսանյութ.Սաղ գիշեր էշի պես աշխատել ենք, բայց ոչ մի արտառոց բան չի արվում    

06 ապր 2022 16:36

Հայտնվել ենք ցայտնոտային իրավիճակում.Իրավիճակը շատ կբարդանա, եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի մինչև մայիս, կլինի ձեթի մեծ գնաճ

Անասնակերի պակասի հետևանքով այսօր Հայաստանում տեղի է ունենում կենդանիների՝ խոշոր եղջերավորների, խոզերի, թռչունների մեծաքանակ մորթ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, «Այլընտրանքային նախագծեր» խմբի կողից կազմակերպված «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։


Նա ընդգծեց, որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացումը  պահանջում է երկար տարիներ։


Ստեղծված իրավիճակը Մնացականյանը պայմանավորում է նաև կառավարության անգործությամբ, որը քայլեր չձեռնարկեց անասնակեր հանդիսացող հացահատիկի գնի չբարձրացման համար, ինչպես նաև անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին սուբիսիդիաներ չտրամադրեց. «Անցած տարի, երբ որոշվեց սերմացուի համար սուբսիդավորում չիրականացնել, շատերը սերմ չներկրեցրին։ Արդյունքում այսօր ունենք սերմացուի մեծ դիֆիցիտ՝ չկա գարնանացան գարու, եգիպտացորենի սերմ»,-ասաց նա:


Մնացականյանի խոսքով, իրավիճակը շատ կբարդանա, եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի մինչև մայիս, քանի որ Ուկրաինան հանդիսանում է ձեթի խոշոր արտադրող, եթե չկարողանա արևածաղիկի ցանք կատարել, ապա առաջիկայում կլինի բուսական յուղի մեծ գնաճ ողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում։


Բացի այդ,  վատ կանխատեսումներ կան հացահատիկի բերքի մասով, Հայաստանը ևս կունենա հացահատիկի խնդիր մի քանի պատճառով, արդեն անցած տարի բերքի ծավալը կիսով չափ կրճատվել է, ընկել է հողի բերքատվությունը,  200 հազար հա հողատարածք չի մշակվում, կորցրել ենք Արցախի գյուղատնտեսական նշանակության 90 հազար հա  հողերը, որոնցում աճում էր մինչև 150 հազար տոննա հացահատիկ։


«Մենք հայտնվել ենք ցայտնոտային իրավիճակում, չկան նաև 0 տոկոսով վարկերը։ Նման իրավիճակում Հայաստանի կառավարությունը պետք է անընդհատ ֆորսմաժորային, արագ որոշումներ կայացնի։ Իսկ դա չի արվում, որովհետև չունենք գյուղատնտեսության նախարարություն, որը փակել են։ Բարդ տարի է սպասվում։ Հույս ունեմ, որ նախարարությունը կբացեն ու արագ այս քայլերը կիրականացնեն»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր