Ինչպե՞ս խենթացնել տղամարդուն` իմանալով նրա հորոսկոպի նշանը          Կենդանակերպի նշանների թալիսման քարերը, որոնք հաջողություն են բերում, պաշտպանում՝ բացասական ազդեցություններից       Սեպտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 ապր 2022 10:34

Շառլ Միշելի հայտարարության տեքստում կան մութ կետեր.անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին Բրյուսելում կայացած Միշել- Փաշինյան- Ալիև բանակցություններին

«Եռակողմ հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։

Բանակցություններին հաջորդել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունը։

Կարևորվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Քարագլուխ բարձունքի զբաղեցված դիրքերից` չի մանրամասնվում։

Գերության մեջ պահվող անձանց և անհատ կորածների խնդիրները նույնացվել են` կարևորելով դրա համակողմանի լուծումը։

Ենթադրվում է, որ առաջիկա օրերին ռազմագերիներ կվերադարձվեն Հայաստան։

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է` սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստման աշխատանքները, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները։

Պարզ չէ` համաձայնեցվե՞լ է խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգը։ Արդյո՞ք դրանում տեղ են գտել ադրբեջանական 5 առաջարկությունները, թե՞ դրանք լրացվել են պաշտոնական Երևանի առաջարկություններով։ Ամեն դեպքում` Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

Դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու նպատակով` որոշվել է` մինչև ապրիլի վերջը ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը նաև ապահովելու է կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով ու մերձակայքում։

Միշելի հայտարարության մեջ այս դրվագում հղում է արվում Սոչիի 2021թ-ի նոյեմբերի 26-ի հայտարարությանը, բայց ոչինչ նշված չէ դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացում Ռուսաստանի հնարավոր դերակատարության մասին` թեեւ Մոսկվայից պարբերաբար ակնարկվել է, որ հանձնաժողովը պետք է եռակողմ լինի։

Ողջունվել է ապաշրջափակման հարցը, երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը, կարեւորվել է ճանապարհային կապերի վերականգման համար լուծումներ գտնելը։

Այս հարցում թերևս էական նորություններ չկան, որովհետև այսքանն ամրագրված էր նաև Միշել- Փաշինյան- Ալիև նախորդ հանդիպման ժամանակ։

Եվ վերջապես` բաց է մնում հիմնական հարցը. արդյո՞ք Բրյուսելում ընթացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։ Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև կարևոր է երկու հանգամանքի արձանագրում` ա)գլոբալ հակադրության լոկալացումը մեր տարածաշրջանում միայն խորացնելու է էսկալացիան, բ)առանց Մոսկվայի գործուն մասնակցության ու միջնորդության` մեր տարածաշրջանում հնարավոր չէ հասնել երկարաժամկետ համաձայնությունների, հայ- ադրբեջանական դիալոգի, ԼՂ խնդրի կարգավորման»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր