Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար          Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 ապր 2022 14:11

Հաստատվել է սպանված ռուսաստանցի զինվորների վերաբերյալ տեսանյութի իսկությունը

The New York Times-ն ապրիլի 6-ին հաղորդել է, որ ստուգել է տեսանյութի իսկությունը, որում, ամենայն հավանականությամբ, պատկերված է ուկրաինացի զինվորականների կողմից ռուսաստանցի զինվորի սպանությունը: Կադրում նաև մի քանի այլ զոհված ռուսաստանցիներ կան (այդ թվում՝ կապած ձեռքերով):
Տեսանյութը հրապարակվել է ապրիլի 4-ին, երբ միջազգային լրատվամիջոցների գլխավոր թեման Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունն էր։ Ռուսամետ լրատվամիջոցները, որոնք Բուչայում տեղի ունեցածը բեմականացված սադրանք են համարում, արդեն իսկ հաղորդում են ռուսաստանցիներին սպանած զինվորականների նույնականացման մասին։
Ուկրաինայի իշխանությունները մինչ այժմ հրաժարվում են ճանաչել տեսանյութի իսկությունը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր