Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

12 ապր 2022 14:49

Թուրքիան պատրաստվում է նոր ճնշումների Հայաստանի դեմ.Քանի դեռ Հայաստանը թույլ է,մինչև վերջ քերթելու են

Թուրքիայի կառավարությունն այսօր նիստ է գումարելու, որի օրակարգում ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր են։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստում արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Տակավին երեկ մենք հայտնել էինք, որ թուրքական իշխանությունները փորձում են Հայաստանին պարտադրել 10 կետից բաղկացած պայմանագիր, որը հնարավորության դեպքում փորձելու են առաջ մղել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խաղաղության պայմանագրի հետ միաժամանակ։

Ըստ էության, Էրդողանի իշխանությունը հրաշալի հասկանում է, որ քանի դեռ Հայաստանը թույլ է, պարտություն է կրել պատերազմից և օբյեկտիվորեն հնարավորություն չունի արագորեն վերականգնվելու, իսկ երկրի ղեկին գտնվում են փաշինյանական ապիկար և դավադիր իշխանության ներկայացուցիչները, մինչև վերջ քերթելու են մեր երկրին, պնդելու են ամեն ինչ՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուրացումից մինչև տարածքային խնդիրների և պահանջներից հրաժարում։

Փաշինյանական վարչակազմը որևէ կերպ չի արձագանքում այս բացասական զարգացումներին, ընդհակառակը վստահաբար կարելի է պնդել, որ իրենք ևս շահագրգռված են ամեն գնով Թուրքիայի հետ հաշտություն կնքելու, ի վերջո հանրությանը ապակողմնորոշելու և հայտարարելու, թե դրանով ընդամենը «Խաղաղության դարաշրջան» են բացում։ 5000 զինվորների մահվան գնով Արցախը թշնամուն հանձնած փաշինյանական իշխանությունը, այլևս որևէ բանի առջև կանգ չի առնի՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր