Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...    

14 ապր 2022 14:59

Մի պահ պատկերացրեք ՌԴ-ն հետ է քաշում խաղաղապահներին...ՔՊ–ական պատգամավորը կարծում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա ունի

ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ևս մեկ անգամ կրկնեց այսօր ԱԺ նիստում իր աղմկահարույց հայտարարությունը։
«1996-ին Հայոց համազգային շարժման համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հռչակեց, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղն ապագա չունի։ Ես էլ այսօր իմ ելույթում ասացի` իմ կարծիքով դա սխալ է եղել, քանի որ դա բերել է նրան, ինչ ունենք։ Ուրիշ բան է, որ դա ասվեր ու բերեր նրան, որ Ադրբեջանի կազմից այսօր Ղարաբաղը դուրս եկած լիներ։ Մենք ինչ–որ մի կետում մեզ պետք է հաշիվ տա՞նք` ինչքան պետք է կորցնենք։ Մենք առայժմ կորցնում ենք, ձեռքբերումներ չունենք, և դա տևել է 1988-ից մինչ այսօր»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` սա փաստում է, որ ինչ–որ բան սխալ ենք հաշվարկում. հողը հայկական է մնում, երբ այնտեղ հայ է ապրում։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ հայտարարությանը` Խաչատրյանը նշեց, որ վարչապետն անկեղծացել է։ Պատգամավորը բացատրեց` բոլոր միջազգային գործընկերները համաձայն չեն, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմից դուրս լինել, և մեզ ասում են` կարող եք միայնակ պայքարել։
«Մենք գիտակցում ենք, որ ինքնուրույն ի վիճակի չենք Ղարաբաղն առանձնացնել Ադրբեջանից։ Հետևաբար մենք միջազգային գործընկերների հետ խոսակցությունը շարունակում ենք հետևյալ կերպ` իսկ անվտանգության ի՞նչ երաշխիքներ եք առաջարկում։ Եթե անվտանգության երաշխիքները կհամոզեն Արցախի ժողովրդին հետ քաշվել իրենց պահանջից, կխոսենք այդ ժամանակ»,–ասաց Խաչատրյանը։
Ըստ նրա` ստացվում է, որ կա՛մ մենք կհամագործակցենք միջազգային կառույցների հետ և կփորձենք հայանպաստ որոշում ստանալ, կա՛մ էլ մենակ կմնանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ ու առաջ գոռալով հետ կգնանք։ Խաչատրյանն առաջարկեց մի պահ պատկերացնել, թե Ռուսաստանը հետ է քաշել խաղաղապահներին ու հարց տվեց` այդ դեպքում ո՞վ է գնալու ու պահի Արցախը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր