Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

25 հոկ 2022 13:02

Նահանջ չի եղել, իրենք գրավել են այդ տարածքները, հարձակվել են մեր տարածքների վրա, գրավել են, չենք նահանջել

ԱԺ-ի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը խոսել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացտման մասին։

«Նախկինում եղել է 40 քա կմ, իսկ սեպտեմբերի 13-ից հետո ավելացել մոտ 60 քա կմ-ով, ընդհանուր անցած տարվա մայիսից մինչև այսօր  կազմում է 127 քա կմ տարածք»,- ասաց պատգամավորը։

Դիարկմանը՝ ինչո՞ւ մինչ այժմ այդ մասով հստակ թվերով չի ասվել, Մելքոնյանն ասաց․

«Ո՞նց չի պարզաբանվել, ասվել է, որ իրենք գրավել են մեր հենակետերը, չգիտեմ քանի դիրքի մասին է խոսքը, ամեն մեկը մի բան ասում է, Սեյրան Օհանյանն էլ ասում է 50 դիրք, նշանակում է ողջ արևելյան սահմանը վերցրե՞լ են։ 7 օր առաջ ես եղել եմ արևելյան սահմանում ու տեսել եմ, որ մեր դիրքերում ինժեներական աշխատանքները կատարված են ու մեր զորքը գտնվում է նոր դիրքերում, առաջնագիծը փոխվել է։ Նահանջ չի եղել, իրենք գրավել են այդ տարածքները, հարձակվել են մեր տարածքների վրա, գրավել են, չենք նահանջել, մինչև վերջ կռվել ենք»։

Մելքոնյանն ասաց, որ հիմնականում ադրբեջանցիների կողմից ամրաշինական աշխատանքներ են կատարվում։

«Այն հենակետերում, որոնք գրավել են ադրբեջանցիները, մեր զոհված զինվորների մարմիններ կան, հիմա բանակցություններ են տարվում, որ կարողանանք հետ բերել»,- նշեց Մելքոնյանը։

Անդրադառնալով սահմաններին հաճախակի դարձած կրակոցներին՝ Գագիկ Մելքոնյանն ասաց, որ այդ կրակոցները եղել են 32 տարի, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ սահմանագծում և սահմանազատում չի եղել։

«Խնդիր է դրված մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիր,  կլինի՞ դա, թե՞ ոչ, ոչ ոք չգիտի։ Մենք տեսանք, որ Լյուքսեմբուրքից հետո Աստանայում Ալիևն ասաց, որ Ռուսաստանն է դադարեցրել, սկսեց հոխորտալ։ Ալիևի ոտքը ընկել էր այնտեղ, իրեն լավ էր զգում, Բրյուսելում նա արդեն ուրիշ ձևով էր խոսում, գլուխը կախ։ Ռուսաստանում նա ասես իր հայրենքիում գտնվի, ոնց որ ձուկը ջրում։ Սա ցույց է տալիս, որ մինչև տարեվերջ դժվար կարողանանք կնքել խաղաղության պայմանագիրը»,- ասաց պատգամավորը։

Վերջինս կարծիք հայտնեց, որ Փաշինյան –Ալիև հանդիպումից լավ սպասելքիներ չունի։

«Հնարավոր է չլինի էլ այդ հանդիպումը, Կրելմից ձեզ են ասել, բայց մեզ ոչինչ չեն ասել։ Եթե դեռ Աստանայում Ռուսաստանի թագավորը ուզենար, հանդիպում կկազմակերպեր, բայց չցանկացավ։ Ռուսաստանը կողմանապահություն է անում, ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջացքի խնդիր դրել, որպեսզի Ադրբեջանի հետ միջանցք ունենան»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր