Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

14 ապր 2022 16:55

Ինչպիսի խոստովանություն.Հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել. Մնում է Հադրութի հարցն էլ պարզվի

Եթե պատերազմը Շուշիի համար էր, ըստ գործող վարչապետի, ու առանց դրա պատերազմը կանգնեցնել չէր լինի, ապա հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել ու զոհերը տրվել են դիմադրության պատրանք ստեղծելու համար: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,:


«Մնում է Հադրութի հարցն էլ պարզվի»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել է՝ պատերազմը Շուշիի համար է եղել.


«Ասում էին կանգնեցնեիք, կանխեիք պատերազմը։ Ինչի՞ մենք չէինք մտածում դրանց մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Մեր տղաները, ովքեր ընկել են, նրանք կանգնել են  Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար և այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու  մասին է։ Որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ։ Կտոր-կտոր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր