Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 27-ի համար          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ հունիսի 27-ի համար       Հունիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

25 ապր 2022 15:47

«Դոկտոր մահը՝ «խաղաղության աղավնի».որպես խաղաղության քարոզիչ՝ իշխանությունները շատ անհաջող կերպար են ընտրել

ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը․ «Դոկտոր մահը՝ «խաղաղության աղավնի»


Նիկոլենք որոշել են էշի տեղ դնել իրենց հավատացողներին։ Ասում են՝ ընդդիմությունը պատերազմ է բերելու։ Իրենք պատերազմն ու պարտությունը բերել են, հիմա էլ են դա անում, բայց մեղադրում են ընդդիմությանը։


Իրականությունը ճիշտ հակառակն է՝ իշխանափոխությունը խաղաղության հասնելու միակ տարբերակն է։


Ի դեպ, որպես խաղաղության քարոզիչ՝ իշխանությունները շատ անհաջող կերպար են ընտրել։ Կորոնավարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալած ու հազարավոր մահեր բերած Առողջապահության նախկին նախարարը, դոկտոր մահը՝ Արսեն Թորոսյանը։ Սա՛ է դարձել խաղաղության աղավնի, այնինչ մահաբեր ագռավ է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր