Բաքուն շրջանցում է Լաչինը. արդյո՞ք այդ նախագիծը կապ ունի այն նոր ճանապարհի հետ, որը պետք է անցկացվի ՀՀ-ի և ԼՂ-ի միջև
![](https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/01/25580370_0:84:1601:984_1920x0_80_0_0_82634a93444bf4f5e79648e016861bdc.jpg)
Ներկայումս ճանապարհի երկայնքով ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ։ Նախագծին համապատասխան աշխատանքներ են տարվում ենթաշերտի պատրաստման և արհեստական կառույցների տեղադրման ուղղությամբ։ Շինարարությանը ներգրավվել են անհրաժեշտ ուժեր, որպեսզի աշխատանքներն այս տարի ավարտին հասցվի։
Միևնույն ժամանակ, չի նշվում, թե արդյո՞ք այդ նախագիծը կապ ունի այն նոր ճանապարհի հետ, որը, ըստ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պետք է անցկացվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։
Հիշեցնենք, որ այս համաձայնագրի կետերից մեկը նախատեսում է, որ «առաջիկա երեք տարիների ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլան կսահմանվի, որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, և կլինի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղակայում այդ ճանապարհը պաշտպանելու համար»։ Ամրագրված է նաև «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը» երաշխավորելու Ադրբեջանի պարտավորությունը։