Արմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է          Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է       Գեղարքունիքի մարզում ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել    

26 ապր 2022 14:33

Ադրբեջանցի պատգամավորի ցինիկ առաջարկը՝ փոխել անվանումները Հայաստանի տարածքում

Հետեւելով հայ-թուրքական սահմանի անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի անունով կոչելու թուրք պատգամավորի ցինիկ առաջարկին՝ ադրբեջանցի պատգամավորը ոչ պակաս ցինիկ առաջարկ է հնչեցրել, բայց՝ շատ ավելի անհեթեթ:

Միլի Մեջլիսի լիագումար նիստին պատգամավոր Մալահաթ Իբրահիմգիզին առաջարկել է անվանափոխել Զանգեզուրի միջանցքի որոշ հատվածներ, հայտնում է ԱՊԱ-ն։ Հիշեցնենք, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ Ադրբեջանում այդպես են սկսել կոչել Հայաստանի Սյունիքի մարզ՝ ապարդյուն հույս փափագելով ստանալ այն:

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Զանգեզուրի հանրության մի խումբ մտավորականներ դիմել են իրեն»։ Թե ովքե՞ր են,  կրկին պետք է գուշակել: Հավանաբար՝ հապճեպ «Արեւելյան Զանգեզուր» վերանվանված տարածաշրջանի բնակիչները՝ նույն տարածքային ընդարձակման նկատառումներից ելնելով։ «Դիմումով առաջարկվում է Զանգեզուրի միջանցքի՝ Լաչինի հետ կապող հատվածն անվանակոչել Խոսրով Բեկ եւ Սուլթան Բեկ Սուլթանով եղբայրների անուններով, ովքեր պայքարել են հայկական ֆաշիզմի ներկայացուցիչներ Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի դեմ, որոնք իրականացրել են ադրբեջանցիների ջարդերը 1905-1906 եւ 1918 թվականներին»,- ասել է պատգամավորը:

Նշենք, որ ադրբեջանցի պատգամավորների շրջանում հայատյացության կլինիկական դրսեւորումները մշտական բնույթ են կրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր