Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

27 ապր 2022 16:58

Բուլղարական ՄիԳ-29 կործանիչներն օգնություն են ցուցաբերել հայկական ինքնաթիռին,«որսացել» են ինքնաթիռը և ուղեկցել այնքան ժամանակ, մինչև ռադիոկապը վերականգնվել է

Բուլղարական ՄիԳ-29 կործանիչներն օգնություն են ցուցաբերել հայկական ինքնաթիռին։

Տեղեկությունը հայտնում է Բուլղարիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Այսպես, Ռումինիայից Թուրքիա չվերթն իրականացնող Falcon 8X ինքնաթիռը Գաբրովո քաղաքի շրջանում կորցրել է օդային երթևեկության կառավարման մարմինների հետ ռադիոկապը:

Այդ ժամանակ ՄիԳ-29 հերթապահ կործանիչներն օդ են բարձրացել «Գրաֆս Իգնատևո» ավիաբազայից։ Եվ հերթապահ կործանիչները, պահպանելով բոլոր ազգային և միջազգային կանոնները, «որսացել» են ինքնաթիռը և ուղեկցել այնքան ժամանակ, մինչև ռադիոկապը վերականգնվել է։

Այսպիսով` բուլղարական ՌՕՈւ-ն երաշխավորել է այդ շրջանում թռիչքների անվտանգությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր