ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 ապր 2022 10:17

Արցախի իշխանություններին «տուպիկ» են մտցրել,ուղիղ տեքստով վախեցնելով, որ իրենց համար շատ վատ է լինելու, եթե...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ իշխանություններն աննախադեպ ճնշումներ են իրականացնում Արցախի Հանրապետության իշխանությունների նկատմամբ՝ փորձելով զերծ պահել նրանց Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներից:

Սակայն խնդիրն այն է, որ հարցը վերաբերում է հենց Արցախին, և ներսում կա գիտակցումն այն բանի, որ Հայաստանի այս իշխանության անփոփոխ մնալն անխուսափելիորեն բերելու է Արցախի հանձնմանը: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ակնհայտ շանտաժի գործիքներ է կիրառում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա շրջապատի նկատմամբ՝ ուղիղ տեքստով վախեցնելով, որ եթե իր հրահանգները չկատարեն, իրենց համար շատ վատ է լինելու:

Մենք տեղեկություն ունենք նաև, որ Հարությունյանն իր նեղ շրջապատում բողոքում է, որ հայտնվել է երկու քարի արանքում և չգիտի, թե ինչպես շարժվի: Այսօր արդեն ստեղծվել է մի իրողություն, որ մի կողմից՝ արցախցիների ցանկությունն ու պնդումներն են՝ կանգնել այն ուժերի կողքին, որոնք այսօր փողոցներում պաշտպանում են Արցախը, մյուս կողմից՝ խարխլվող իշխանությունը և սպառնալիքները, որոնք Փաշինյանն ուղիղ կամ «միջնորդների» միջոցով փոխանցում է Արցախի իշխանություններին: Թե որ ճանապարհով կգնա Հարությունյանը՝ Արցախը պաշտպանելու, թե տուրք տալու փաշինյանական ճնշումներին, կերևա առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր