Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

29 ապր 2022 15:06

Թող գնա` ուր ուզում է, լքի Թուրքիան,թող կապեր հաստատի իր ուզած հայկական սփյուռքի հետ.«Գորշ գայլերի» առաջնորդ

Թուրք ազգայնամոլ, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանին կոչ է արել լքել Թուրքիան. հայտնում է Evrensel-ը։


Անդրադառնալով հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագծի ներկայացմանը` Բահչելին հայտարարել է. «Նա պետք է ասի, որ Թուրքիայի խորհրդարանն իր խորհրդարանը չէ, կամ էլ թուրքական խորհրդարանի ղեկավարությունը պետք է նրան հեռացնի խորհրդարանից։ Թող գնա` ուր ուզում է։ Թող կապեր հաստատի իր ուզած հայկական սփյուռքի հետ։ Ես նրան խորհուրդ եմ տալիս գնալ Ամերիկա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր