Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

29 ապր 2022 15:40

Այս պատերազմում ուկրաինացիները հօդս ցնդեցրին ռուսական բանակի անպարտելիության մասին միֆը.Երկու կողմերն էլ արդեն պարտվել են


Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Մի քանի դիտարկումներ ռուս-ուկրաինական պատերազմի մասին։
Ռուս-ուկրաինական պատերազմը կարելի է համարել 21-րդ դարի ամենամեծ պատերազմը։ Պատերազմ, որ իր մասշտաբներով գերազանցեց անգամ իրաքյան պատերազմին։
Ում կողմն է պատմական արդարությունը՝ դժվար է միանշանակ գնահատել։ Իհարկե՛, Ուկրաինան որպես պետություն, մանավանդ խորհրդային շրջանում ունեցած տարածքով, շատ բանով պարտական է Ռուսաստանին։ Խոսքս մասնավորապես, Ղրիմին է վերաբերվում։ Սակայն այստեղ ոչինչ միանշանակ չէ։ Առաջին ռուսական պետությունը Կիևյան Ռուսիան էր և ուկրաինացիները, որոնք որպես ազգ նոր միայն ձևավորման փուլում են (նրանք արդեն գրեթե 150 տարի ժողովուրդ են, բայց որպես ազգ դեռևս․․․) նույնպես լիիրավ կարող են հավակնել Կիևյան Ռուսիայի ժառանգորդը լինելու պատվին։
Ամեն դեպքում, սա պատերազմ է նույնարմատ երկու եղբայր ժողովուրդների միջև։ Ժողովուրդներ, որոնց բաժանեց ու թշնամացրեց քաղաքականությունը։ Սակայն եթե պատմությունը մի կողմ թողնենք, միանշանակ, այս պատերազմում ագրեսոր է Ռուսաստանը, որի բանակը ներխուժել է օտար՝ հարևան պետության ինքնիշխան տարածք։ Ներխուժել է առանց լուրջ հիմնավորումների։ Պուտինի վերջին ելույթը Լուգանսկի և Դոնբասի ինքնորոշման իրավունքի մասին, ուր զուգահեռներ էր անցկացնում Կոսովոյի հետ՝ մերկապարանոց է։
Ի՞նչ կլինի արդյունքը։ Նախ, երկու կողմերն էլ արդեն պարտվել են։ Ուկրաինան պարտվել է, որովհետև երկիրն ավերակների կույտի է վերածվել, ունի տասնյակ հազարավոր զոհեր և արդյունքում կարծում եմ, անխուսափելի են տարածքային կորուստները։ Նաև, Ուկրաինան վաղուց արդեն անզոր է ինքնուրույն, առանց դրսի օգնության շարունակել պատերազմը։ Ուկրաինայում հումանիտար ճգնաժամ է, և չեմ կարծում, թե արևմուտքը, որ Ռուսաստանի դեմ սպառազինում է Ուկրաինային, նույն ջանասիրությամբ կօգնի վերականգնել երկրի տնտեսությունը, առանց իր ֆինանսական շահերի․․․
Ռուսաստանն արդե՛ն պարտվել է այս պատերազմում, և պարտվել է ուկրաինացիների քաջության արդյունքում։ Ուկրաինայի ժողովուրդը ապացուցեց, որ իսկապես մարտիկ է և պատվի, արժանապատվության զգացում ունի, ապացուցեց, որ հայրենասեր է ու քաջ։
Ռուսաստանը երևի թե չէր ակնկալում նման երկար դիմադրություն։ Նման մեծամասշտաբ պատերազմ։ Եվ արդյունքում, որքան ձգվում է պատերազմը՝ այնքան ի վնաս Ռուսաստանի։ Վստահ եմ, հիմա ռուսներն ավելի շատ ունեն զինադադարի ու հաշտության կարիք, քան Ուկրաինան, որն այլևս ոչինչ չունի կորցնելու։
Եթե անգամ Ռուսաստանը վերջնական ռազմական հաղթանակ տանի, ինչը գրեթե անհնար է, ապա դա կլինի պյուռոսյան հաղթանակ, և Ռուսաստանին ավելի կմոտեցնի կոլապսի և կործանման։
Այս պատերազմում ուկրաինացիները հօդս ցնդեցրին ռուսական բանակի անպարտելիության մասին միֆը, հօդս ցնդեցրին նաև ռուսական զենքի գերազանցության մասին միֆը։
Բայցև․ պատերազմի արդյունքում երկու կողմերն էլ պարտված են։ Մնում է սպասել, թե ինչպիսի՞ն կլինի հանգուցալուծումը։ Կարո՞ղ է Ռուսաստանը վեր հառնել, դարձյալ բարձրացնել իր հեղինակություն ու տարածաշրջանում համարվել գլխավոր դերակատարներից մեկը։ Միայն մեկ դեպքում․ եթե վերջին ուժերը մոբիլիզացնի ու ռազմական խոշոր հաղթանակ տանի։ Այլապես, Ռուսաստանը չի դիմանա տնտեսական, քաղաքական ճնշումներին ու կխորտակվի։
Եվ կարո՞ղ է արդյոք Ուկրաինան դիմակայել մինչև վերջ․․․ տեսնենք․ ամեն դեպքում՝ հանգուցալուծումը մոտ է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր