Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

30 ապր 2022 13:26

Խորովածը և վտանգները

Բժշկական գիտությունների դոկտոր, Invitro-Moscow-ի գլխավոր բժիշկ Սերգեյ Խոմյակովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նախազգուշացրել է խորովածի վտանգի մասին։




Նրա խոսքով՝ քաղցկեղի պատճառ կարող են դառնալ քաղցկեղածին նյութերը, որոնք առաջանում են ծխի և ճարպի այրման ժամանակ միսը ածխի վրա եփելիս։ «Կրակ վառելու համար նպատակահարմար է օգտագործել ոչ թե ածուխ, այլ վառելափայտ՝ առանց բենզին պարունակող հատուկ խառնուրդների, այս կերպ հնարավոր կլինի նվազեցնել քաղցկեղածին ծխի կամ մրի քանակը»,- ​​նշել է մասնագետը։


Խոմյակովը հավելել է, որ խորովածի պատրաստման գործընթացում ամենակարևոր գործոնը մսի ճիշտ խորովումն է։ Նա խորհուրդ է տվել շատ չխորովել միսը, քանի որ այրված մսի մեջ թունավոր ածխաջրեր են գոյանում։


«Լավ չեփած միսը կարող է պարունակել վարակիչ մակաբույծներ, ինչպիսիք են սարկոցիստոզը, տրիխինոզը, տոքսոպլազմոզը, տենիազը, տենիարինհոզը, էխինոկոկոզը»,- ընդգծել է բժիշկը։




Մասնագետը խորհուրդ է տվել նաև խորոված պատրաստել թռչնամսից կամ ձկից, քանի որ դրանք ավելի հեշտ են մարսվում և ավելի քիչ ճարպ են պարունակում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր