Ամբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, ովքեր արձակուրդում են՝ կանչել են աշխատանքի

«Ամբողջ քաղաքը պարալիզացված է, այս պայքարն անկասելի է։ Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Նախնական տվյալներով՝ 200-ից ավելի բերման ենթարկված ունենք, բռնության դեպքեր, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ։ Մարդիկ ոտքի են կանգնել։ Այն խնդիրները, որ դրված են մեր առջև, հստակ իրականացվում է։ Իրականացվում է, որովհետև թիկունքում կա ժողովուրդ, սա ինչ-որ կուսակցականներով ակցիա չի», - ասաց Իշխան Սաղաթելյանը։