10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

05 մայիս 2022 12:03

Ինչքան էլ որ Իշխան Սաղաթելյանը սակավամարդ հանրահավաքներին ձայնի տարբեր տեմբրերով հայտարարի, որ ամեն ինչ ավարտված է, գնալով իրենց շարժումն է ավարտվելու

Ընդդիմության սակավամարդ երթերն ու հանրահավաքներն այն մասին են, որ հանրության լայն շերտերը չեն միանում ընդդիմությանը, ինչը և բնական է, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ինչքան էլ որ Իշխան Սաղաթելյանը ամեն օր ձայնի տարբեր տեմբրերով հայտարարի, որ ամեն ինչ ավարտված է, գնալով իրենց շարժումն է ավարտվելու, ոչ ավելին։ Օրինակ, 2018-ի հեղափոխության ժամանակ, երբ մարդիկ հավաքվում էին, ասում էին՝ մեզ են միացել Գավառի, Իջևանի, Նոյմեբերյանի մեր քաղաքացիները, հիմա Իշխան Սաղաթելյանը պետք է բեմից հայտարարի՝ մեզ է միացել ևս մի նախկին հանրապետական փոխնախարար՝ իր բետոնախառնիչներով։ Նման բան պետք է տեղի ունենա, որովհետև երբ փորձում ես, փողոց փակելով, հեղաշրջում անել ու փողոց փակելու ռեսուրսդ նախկին հանրապետական փոխնախարարների բետոնախառնիչներն են, թույլ տվեք ասել, որ այստեղ ես քաղաքական լրջություն չեմ տեսնում»,-ասաց պատգամավորը։

Վահագն Ալեքսանյանը նշեց, թե հարգում է բոլոր քաղաքացիների խաղաղ ցույցեր և հանրահավաքներ անելու իրավունքը։

«Դա իրենց սահմանադրական իրավունքն է», - ասաց Ալեքսանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր