«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

05 մայիս 2022 12:34

Դատելով ԱՄՆ դեսպանատան խոսույթից՝ Փաշինյանի իշխանությունն ավարտվում է

ԱՄՆ դեսպանատունը պատերազմից առաջ հայտարարեց, որ իրենց քաղաքացիները չգնան Արցախ, որից մեկ-երկու օր հետո Արցախում պատերազմ սկսվեց:
 
ԱՄՆ դեսպանատները հայտարարում էին, որ իրենց քաղաքացիները դուրս գան Ուկրաինայից, որից մի քանի օր հետո սկսվեց Դոնբասի հրետակոծումը:
 
ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, մեջբերում եմ, «միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն, հետևել տեղական լրատվական միջոցների թարմացումներին, խուսափել ցույցերից, վերանայել անձնական անվտանգության պլանները»։
 
Չի լինելու, բախում չի լինելու, այս իշխանությունները հեռանալու են առանց արյուն:
 
Իմիջիայլոց, վերջին երկու օրերի երթերն իրականացվում են առանց ոստիկանության ուղեկցությամբ: Սա կարող է նշանակել երկու բան՝
1. Ուժ չունեն այդքան, որպեսզի իրականացնեն այդ գործառույթը և փաստացի իշխանություն այլևս չկա, և սա է հիմնական մեսիջը:
2. Փորձում են բաց թողել, որպեսզի վերածվի քաոսի, ինչը չի ստացվում, քանի որ գիտակից մարդիկ են երթին մասնակցում:
 
Հետևաբար.
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
Պայքարը մտել է նյարդերի փուլ, ով ավելի թույլ գտնվեց կպարտվի: Հասկանալով և ըմբռնումով մոտենալով շատերի արդար ցասմանն ու քայքայված համբերությանը՝ պետք է խնդրեմ դիմանալ մինչև վերջ: Չտրվել որևէ սադրանքի, ոչ մի կերպ չմտնել կոնֆլիկտի մեջ որևէ մեկի հետ՝ լինի ոստիկան, թե՝ ուղարկված սադրիչ: Մենք պետք է անենք մեկ բան. շարժվել ըստ հայտարարված օրակարգի: Հասկանում եմ, որ բոլորն ինչ որ մտքեր ունեն, ուզում են խոսել, հուշումներ անել: Հավատացեք, ամեն բան հաշվի առած ծանր ու թեթև արված է:
 
Քաոսի վերածելու երկիր չունենք:
Այս անգամ հաջողելու ենք:
 
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր