Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

05 մայիս 2022 13:30

Տեսմանյութ .Ցուցարարների մեջ «Դուխով» երգը միացրած սադրիչն իրականում ոստիկան է

Ցուցարարների մեջ «դուխով» երգը միացրած սադրիչն իրականում ոստիկան է․ «Հայկական ժամանակ»-ի ներկայացրած քաղաքացին «միլիցա ծյոմիկն» է, նույն ինքը՝ Արտյոմ Չոբանյանը։ Այս մասին հայտնում է Alternativ.am-ը:
Կայքը նշել է. «Քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն հրապարակեց, որ «ոմն քաղաքացի մեքենայով մտել է փողոց փակողների երթի մեջ ու միացրել «Դուխով» երգը»։ Նախ այն, որ այս ամենն իրենից սադրանք է ենթադրում ու ցուցարարների ներկայությամբ նման դրսևորումները կարող են ավարտվել ընդհուպ այրունահեղությամբ, դրա մասին սույն լրատվականն ու իր տերերն, իհարկե, չեն մտածում։ Նրանց համար մեկ է՝ մահացողը սադրիչ է, ցուցարար, թե հղի կին, ով ընդամենն ուզում էր անցնել փողոցը։
Կայքի տեղեկություններով, այսպես կոչված՝ «քաղաքացին» իրականում ոստիկան է, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ պարեկ Արտյոմ Չոբանյանն է, ով ծանոթների շրջապատում հայտնի է «միլիցա ծյոմիկ» անունով։ «Միլիցա ծյոմիկը», բացի սադրիչ լինելուց․ օգտահաշիվ ունի նաև ֆեյսբուքում։ Արտյոմ Չոբանյանը Սոսե փողոցի բնակիչ է։ Հորդորում ենք ԱԱԾ-ին միջոցներ ձեռնարկել՝ հետագայում պետական հովանավորչությամբ սադրիչ դեպքերը կանխելու պահանջով։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր