ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար    

06 մայիս 2022 18:04

Քաշքշուկ՝ սրճարանում.էս թուրքերը երկիրը հանձնեցին. շշով հարվածել են Աղազարյանին

Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ․ գրում է Armdaily.am-ը։

Աղազարյանին սրճարանում ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», իսկ ՔՊ-ական պատգամավորն էլ իր հերթին պատախանել է՝ «ձեզնից լավ թո՞ւրք»։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վիրավորական արտահայտություններից հետո քաշքշուկ է սկսվել և սրճարանի այցելուներից մեկը շշով հարվածել է Աղազարյանին։
 
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հովիկ Աղազարյանից, ով ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանելու ոչինչ չունի, սակայն չհերքեց, որ միջադեպ եղել է։

«Միջադեպ էր պարզապես, քաղաքացի երիտասարդ տղա էր»,- ասաց Աղազարյանը։

Հարցին՝ արդյոք այդ երիտասարդը պատգամավորի ներս մտնելուց ասել է, որ «էս թուրքերը երկիրը հանձնել են», Աղազարյանը պատասխանեց. «Հա, հետո խոսքի մեջ ասեց։ Արդեն չեմ հիշում, խառն էր, բան չկա, մեկնաբանելու բան էլ չունեմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր