Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

07 մայիս 2022 11:09

Իրավապահ մարմինների ղեկավարները զգուշացրել են Փաշինյանին, որ եթե բողոքի ակցիաները մի քանի օր շարունակվեն, ապա ոստիկանությունը ոչինչ չի կարողանա անել

Կառավարության մեր աղբյուրը հայտնում է, որ քիչ առաջ հրատապ  խորհրդակցություն է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետը և ԱԱԾ պետը։ Մեր ունեցած տեղեկություններով, ընդդիմության այսօրվա ակցիաների արդյունքներով արձանագրվել է իրավիճակի զգալի բարդացում։ Իրավապահ մարմինների ղեկավարները զգուշացրել են Փաշինյանին, որ եթե բողոքի ակցիաները մի քանի օր շարունակվեն նույն ինտենսիվությամբ, մարդկանց թիվը շարունակի ավելանալ, փողոցները ցուցարարների մեծ զանգվածի կողմից փակվեն ցերեկային ժամերին, ապա ոստիկանությունը ոչինչ չի կարողանա անել, և քաղաքը կաթվածահար կլինի։ Այդ դեպքում իրավապահների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների աշխատանքը անհնար կդառնա, ու  այլ ելք չի մնա, քան ընդունել ժողովրդի կողմից առաջ քաշած հիմնական պայմանը։
past.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր