Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել․ «Հրապարակ»          Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»       ԵԱՏՄ առաջնորդները նեղ կազմով կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագիրը    

07 մայիս 2022 11:59

Զելենսկու բաճկոնը Լոնդոնի բարեգործական աճուրդում վաճառվել է 110 հազար դոլարով

Լոնդոնի Sotheby's աճուրդի տան (Sotheby's) կողմից կազմակերպված բարեգործական աճուրդի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաճկոնը վաճառվել է 90.000 ֆունտ ստերլինգով (110.000 դոլար): Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։ Աճուրդի հենց սկզբում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է ներկաներին և հորդորել պոտենցիալ գնորդներին ակտիվորեն խաղադրույքներ անել:
Ըստ թերթի՝ լոտի նախնական արժեքը կազմել է 50 հազար ֆունտ (61 հազար դոլար)։ Հավաքագրված միջոցները պետք է ուղղվեն Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելուն։
Նաև նշվում է, որ աճուրդի է հանվել նաև Կիևում շրջագայության տոմս՝ քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ուղեկցությամբ, ինչպես նաև կերամիկական աքաղաղը, որը Ջոնսոնը նվեր է ստացել Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր