ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

09 մայիս 2022 11:10

Պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը. չգնահատելով իրավիճակը, հերոսների կոչումներ էին տալիս 44-օրյա պատերազմի ժամանակ

2020-ի պատերազմից հետ Եռատոնը կարծես թե խլեցին մեզնից։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Պետք է դասեր քաղել այն թերություններից, որոնք եղել են։ Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիրը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել, չեն կարողացել մեր ամբողջ ներուժը համախմբել խորքում պաշտպանություն իրականացնելու համար։ Իրավական ոլորտում նույնպես թերություններ են եղել»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` եթե այսօրվա իշխանությունը չի ուզում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի, իսկ եթե նրանք դա չեն ցանկանում, ապա ժողովուրդը պետք է հեռացնի իշխանությանը։ Օհանյանն այն համոզմունքը հայտնեց, որ իշխանությունները դասեր չեն քաղել պատմությունից։
Օհանյանը նշեց, որ ներկայիս իշխանությունն ամեն ինչ արել է, որ բանակցային գործընթաց չլինի, ինչը չի եղել մինչ այդ։ Իշխանությունը, ըստ նրա, պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, չգնահատելով իրավիճակը, հերոսների կոչումներ էին տալիս 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հարցին, թե հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո «Հարսանիք լեռներում» լինի` Օհանյանը պատասխանեց. «Գաղափարական և հարաբերական առումով անհնարին է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր