Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

09 մայիս 2022 13:10

Տեսանյութ.Որոշ մարդիկ լուրջ պրոբլեմներ կունենային, եթե ես զբաղվեի ներքին հարցերով. Մարուքյանը՝ ընդդիմությանը

Այս իշխանությունների պատճառով ինչ-որ մարդիկ կան, որ մաքրվում են այս գործընթացների մեջ, սա պետք է թույլ չտանք։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։


«Ցավոք, ես արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ կարող է լուրջ պրոբլեմներ ունենայինք իրենք»,- ասաց Մարուքյանը՝ նկատի ունենալով ընդդիմությանը։


Հարցին՝  վերջին շրջանում լավացե՞լ է իր անձնական բարեկեցությունը, Մարուքյանը ասաց․


«Չէ, ոնց ապրել եմ, այդպես էլ ապրում եմ, հայտարարագիրը կարող եք նայել, ի՞նչը պետք է ավելանար, եկեք գնանք նայենք մեր տունը, կարող ենք գնալ Վանաձորի մեր տունն էլ նայեք։ Ստանում եմ պատգամավորի աշխատավարձի չափ աշխատավարձ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր