Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

09 մայիս 2022 15:25

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կոչ է արել՝ Սոթքում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակն ու ստեղծել էսկալացիայի վտանգ

Ռուսաստանը հետաքրքրված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով մայիսի 7-ին հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակած ինտենսիվ կրակոցներին:


«Կողմերը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակն ու ստեղծել էսկալացիայի վտանգ. մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից», - ընդգծել է ՌԴ դեսպանը:


Հիշեցնենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ:


Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր