ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին          Առաջարկում ենք, ում վարորդական իրավունքից զրկվելու 1 տարին լրացել է, առանց քննության իրավունք շնորհենք       Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ    

30 մար 2026 16:03

Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված տղաներից մեկը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, նրան հարվածել են

Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված տղաներից մեկը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, նրան հարվածել ենՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ: 

Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված դպրոցահասակ եղբայրները՝ Դավիթ և Միքայել Մինասյանները, դեռ ձերբակալվածի կարգավիճակում են։ Դեռ մեղադրանք ներկայացված չէ։

Այս մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Դավիթ Մինասյանի մասով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կարծում եմ՝ կապված էր այն հանգամանքի հետ, որ Դավիթ Մինասյանին, ինչպես երևում է տեսագրություններում, հարվածել են»,- նշել է նա:

«Նրանք առանձնահատուկ վերաբերմունք ունեն և Եկեղեցու հանդեպ, և հայրենիքի, և առաջադիմության նկատմամբ»,-ասաց փաստաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր