Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում, կա վիրшվոր․ նոր մանրամասներ       Մայիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 մար 2026 21:14

Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին

Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին՝ «հյուսիսային Իսրայելին սպառնացող վտանգները նվազագույնի հասցնելու համար»։

«Մենք նախաձեռնությունը վերցնում ենք մեր ձեռքը և հարձակվում։ Մենք ստեղծել ենք երեք անվտանգության գոտի թշնամու տարածքի խորքում։ Սիրիայում՝ Հերմոն լեռան գագաթից մինչև Յարմուկ։ Գազայում այն ընդգրկում է սեկտորի կեսից ավելին։ Իսկ Լիբանանում ես հրամայել եմ ընդլայնել գործող անվտանգության գոտին՝ ներխուժման սպառնալիքը վերջնականապես վերացնելու և հակատանկային հրթիռներին մեր սահմանին հասնելը կանխելու համար»,–ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր